Կրեմլում մեկնաբանել են Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դեէսկալացիային ուղղված ցանկացած քայլ և փոխզիջման հասնելու համար Երևանի և Բաքվի միջև երկխոսության վերադարձը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն էին տարածել այն մասին, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Կրեմլում տեղյակ են նախագահների հանդիպման մասին, մասնակի՞ց են հանդիպման կազմակերպմանը կամ ողջունո՞ւմ են նման հանդիպումը, Պեսկովն ասել է. «Այդ տեղեկատվության հարցով ես դեռևս ասելիք չունեմ: Անկասկած, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ՝ ուղղված կոնֆլիկտի շրջանում լարվածության դեէսկալացիային և քաղաքական կարգավորման ուղիներ գտնելու նպատակով երկխոսության վերադարձին»:




Լրահոս