Հրապարակ. Ռադիկ Մարտիրոսյանի նոր հավակնությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ  Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հավակնում է պատմության մեջ մնալ կենդանության օրոք կանգնեցված իր կիսանդրիով:  Համագյուղացիները ցանկություն ունեն “վաստակաշատ” գիտնականի արձանը կանգնեցնել հարազատ հողում:
Նշենք, որ նա ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում: Թեեւ այստեղ բնակչությունը քիչ է, ու գյուղն էլ ամայացած, բայց համագյուղացիները երախտավորի արձանը կանգնեցնելու հարցում վճռական են: Թե երբ այն կավարտվի, դժվարանում են նշել:
Իհարկե, եթե մեզանում թաղապետների արձաններ են կանգնեցնում, ինչպես Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի կիսանդրին կանգնեցրին, ԳԱԱ նախագահի արձանը կանգնեցնելը կարելի է մշակութային կարեւոր իրադարձություն համարել, անկախ նրանից, թե Ռադիկ Մարտիրոսյանի օրոք Գիտությունների ակադեմիան ինչպիսի հետընթաց է ապրել:




Լրահոս