ՀԺ. Եվրոպայից սկսել են հայ պաշտոնյաներին բացատրել վտանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ Մոսկվայում՝ Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության մասին սենսացիոն հայտարարությունից հետո, Եվրամիությունից անմիջապես կապվել են հայ պաշտոնյաների հետ՝ բացատրելու, թե դա ինչ հետևանք կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության վրա։
 
Այս մասին մեր թղթակցին հայտնել է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն։ Հարցին, թե ինչպես կազդի Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, Ֆյուլեի խոսնակը պատասխանել Է. “Այս պահին չունենք անհրաժեշտ տեղեկությունները։ Հիմա ճշգրտում ենք, այսինքն, կապ ենք հաստատում մեր գործընկերների հետ, որպեսզի բացատրենք դրա հնարավոր հետևանքները մեր համագործակցության վրաե։ Նախկինում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ անհնար Է անդամակցել Մաքսային միությանը և միաժամանակ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս