Ժողովուրդ. Արմեն Ռուստամյանը չի կատարել իր խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախաձեռնել Է ԱԺ ոչ կոալիցիոն ուժերի անունից քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի մասին մի հայտարարություն տարածել։
“Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ հայտարարությունը պիտի ստորագրեին ՀԱԿ–ից՝ Լ. Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, “Ժառանգություն”-ից՝Ռուբիկ Հակոբյանն ու ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը։ Սակայն հայտարարության տակ ստորագրել են բոլորը, բացի ՀՅԴ-ական Ռուստամյանից։
“Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ պայմանավորվածությունից հետո Ռուստամյանն ուղղակի անհետացել է՝ այդպես էլ չպատասխանելով ՀԱԿ-ի ներկայացուցչի զանգերին։ Եվ ահա, օրեր անց հայտնի դարձավ որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին առաջարկել են առաջիկայում եվրոպական որևէ երկրում դեսպան նշանակել։ “Ժողովուրդ”-ին չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ ոչ Ռուստամյանից, ոչ որևէ ՀՅԴ-ականից. նրանք մի քանի օր է՝ չեն պատասխանում մեր հեռախոսազանգերինե։
Մանրամասնժ՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս