Վթար Գրիբոյեդով գյուղի մոտ. Կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 3-ին, ժամը 21.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին – Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ում “ՎԱԶ-2101” մակնիշի 90AV077 պ/հ ավտոմեքենան բախվել է “Տրակտոր” մակնիիշի E302 պ/հ ավտոմեքենային, ինչից “ՎԱԶ-2101” մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը:
Հրշեջ – փրկարարները “ՎԱԶ-2101” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր Բ. Շ.-ին (1992 թ.), իսկ վարորդ Վ. Գ.-ին (1991թ.), ուղեւորներ` Ս. Բ.-ին (1992 թ.) եւ Ն. Է.-ն (1992 թ.), դուրս են բերել տեղի ուժերով:
Տուժածները տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, այնուհետեւ` Երեւան քաղաքի “Մալաթիա” ԲԿ, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս