Սերժ Սարգսյանը ցավակցել է Լեւոն Անանյանի մահվան առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Անանյանների ընտանիքին՝ Հայաստանի գրողների միության նախագահ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լեւոն Անանյանի մահվան կապակցությամբ:
“Մեծ է նրա ավանդը մեր լրագրության, հրապարակախոսության, թարգմանական գրականության հարստացման, ինչպես նաեւ հրատարակչական եւ գրական կյանքի կազմակերպման գործում:
Խորին ցավակցություն եմ հայտնում Լեւոն Անանյանի ընտանիքին, հարազատներին եւ գրական հանրությանը, որին նա ծառայեց մեծ նվիրումով ու եռանդով”,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:




Լրահոս