«Այդ քաղաքացիները որեւէ կապ չունեն բնակարանների հետ». Հերմինե Նաղդալյանի ամուսինը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, որոնք պնդում են, թե «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի Գեւորգ Չաուշ 14/3 շենքի բնակիչներ են եւ տուժել են Դավիթ Բեգլարյանի ու Հերմինե Նաղդալյանի գործողություններից, ոչ մի կապ չունեն շենքի բնակարանների հետ: Այս մասին այսօր տարածած հայտարարությունում ասել է Հերմինե Նաղդալյանի ամուսինեը՝ Դավիթ Բեգլարյանը:

«Ես պնդում եմ, որ բողոքի ակցիայի մասնակիցները ( Արուսյակ Վանյանը, Ավետիք Գալստյանը, Արմեն Մանուչարյանը, Էլմիրա Հակոբյանը, Ծովինար Գրիգորյանը, Վարդգես Տիգրանյանը) որեւէ կապ չունեն Գեւորգ Չաուշի 14/3 շենքի բնակարանների հետ։

Դեռ մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության շենքի առաջ անձամբ հանդիպել եմ նույն այդ քաղաքացիներին՝ ցանկանալով հասկանալ ստեղծված իրավիճակը եւ քաղաքացիների բողոքի պատճառը: Հանդիպման ժամանակ ցույցի մասնակից քաղաքացիները, որոնց մի մասին ի դեպ ես երբեւէ չէի հանդիպել, նշեցին, որ իրենց պահանջները կապված են այլ մարդկանց հետ:

Իրականում ինձ հետ առնչություն չունենալով՝ որոշ անձիք պարզապես ուղղորդված գործողություններ են իրականացնում՝ անհարկի շրջանառելով իմ եւ իմ ընտանիքի անդամների անունները:

Ես հայտարարում եմ, որ պատրաստ եմ եւս մեկ անգամ հանդիպել այդ քաղաքացիների հետ, քննարկել իրենց պահանջները, հասկանալ նաեւ նրանց պահվածքի եւ գործողությունների իրական դրդապատճառները»,-ասված է հայտարարության մեջ»:

 




Լրահոս