Շնորհավորական ուղերձ` հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի առթիվ: Ուղերձում գրված է.
“Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
Մեր երկու ժողովուրդների մշակութային, քաղաքակրթական և քաղաքական կապերն ունեն դարերի և հազարամյակների պատմություն: Մենք ուրախ ենք, որ դրանք ժամանակի ընթացքում հարստանում են, այդ թվում նաև Հայաստանում ապրող ու գործող հրեական համայնքի ջանքերով:
Մենք այսօր կիսում ենք ձեր ուրախությունը և մեր հրեա հայրենակիցներին մաղթում տոնական տրամադրություն, նորանոր հաջողություններ ինչպես համայնքային, այնպես էլ անձնական կյանքումե”




Լրահոս