Վիճաբանություն՝ դանակահարության ավարտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի թիվ 2/Ա հանրակացարանում դանակահարություն է տեղի ունեցել: 
Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ “պոլիտրավմա” ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է բակում վայր ընկնելու հետևանքով: 
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, Ջրվեժի Բանավան թաղամասի թիվ 9 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Հրաչ Ա.-ն դանակով հարվածել է Արմեն Ղ.-ին` պատճառելով  վնասվածք: Ոստիկանության Մաշտոցի և Նոր Նորքի բաժնի  ծառայողները  նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 198 շենքի մոտից բերման են ենթարկել Հրաչ Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս