Բակո Սահակյանն ընդունել է ամերիկացի հայտնի լյարդաբան Ռոբերտ Գիշին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ամերիկացի հայտնի լյարդաբան, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը և ՀՀ գլխավոր վարակաբան, հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, քննարկվել են Արցախում լյարդաբանության զարգացման, լյարդի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է բժշկության այս ուղղության նշանակությունը Արցախի համար՝ հավելելով, որ այս գործում խիստ կարևոր է նաև առաջատար երկրների փոխգործակցությունն ու նրանց աջակցությունը: Այս համատեքստում քննարկվել են արտերկրում արցախցի բժիշկների վերապատրաստմանն առնչվող խնդիրներ:




Լրահոս