Հարց քաղաքացիներից` անձը ո՞ր տարիքից կարող է անցնել մանկավարժական թոշակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե անձը ո՞ր տարիքից կարող է անցնել մանկավարժական թոշակի:

Նունե Խաչատրյան (53 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Խաչատրյանի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մաuնագիտական աշխատանքային uտաժում չի հաշվառվում:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Նշված որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի» 27-րդ կետի համաձայն՝ մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպությունում այդ իրավունքը տվող մասնագիտություններով ու պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:




Լրահոս