Պայթյուններ և բախումներ Թուրքիայի քրդական շրջաններում. թուրք զինծառայողներ են սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փորձագետները աշխատում են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում Սուր քաղաքի մոտ հնչած պայթյունների վայրում, որի արդյունքում նախօրեին 4 մարդ էր զոհվել և ևս 17-ը վիրավորվել: Նախնական տվյալներով, զոհվածները Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներ են եղել, փոխանցում է Euronews-ը:

Եվս մի քանի նման դեպք է տեղի ունեցել քրդաբնակ շրջաններում, որտեղ 6 թուրք զինծառայող է սպանվել և ևս 8-ը վիրավորվել Հաքքարի նահագում քուրդ զինյալների հետ բախումների ժամանակ: 2 զինծառայող էր զոհվել անցած գիշեր հարևան Շիրնակ նահանգում:

Թուրք զինծառայողները հակաահաբեկչական գործողություններ են անցկացնում Դիարբեքիրում և այլ շրջաններում: Հակաահաբեկչական գործողություններին ներգրավված են զորքերն ու ավիացիան, այդ թվում կործանիչներ, ուղղաթիռներ և անօդաչուներ:




Լրահոս