ՔԱԿ զինյալները Թուրքիայում մեքենա են պայթեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները Թուրքիայի արևելքում գտնվող Տունջելի նահանգի Խոզատ քաղաքում մեքենա են պայթեցրել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավոր են, փոխանցում է թուրքական Hurriyet պարբերականը:

Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել մեքենային ընթացի ժամանակ:

Ոստիկանությունը ահաբեկիչների վնասազերծման հարցով օպերացիա է սկսել: Դեպքի վայրում հավելյալ ուժեր և ռազմական ուղղաթիռներ են ուղարկվել:




Լրահոս