Հարց քաղաքացիներից` եթե օտարերկրացին ժամանել է Հայաստան և չունի մուտքի վիզա, ապա որքա՞ն ժամանակ կարող է նա գտնվել ՀՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե օտարերկրացին ժամանել է Հայաստան եւ չունի մուտքի վիզա, ապա որքա՞ն ժամանակ կարող է նա գտնվել ՀՀ-ում առանց մուտքի վիզայի:

Սուսաննա Գալստյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Գալստայնի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստան ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով, մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ առանց փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետ ժամանած օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք չի արգելվում, եթե նրանք ժամանել են ապաստանի իրավունք հայցելու նպատակով:




Լրահոս