Անալոգային հեռարձակումը հունիսին կանջատվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2010 թվականից օրենքի ընդունմամբ սկսված անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացը անընդմեջ հետաձգվում է: Նախատեսվում էր, որ Հայաստանը կանցնի թվային հեռարձակման արդեն իսկ 2016 թվականի հունվարի 1-ից, սակայն  այս անգամ այդ գործընթացը նույնպես հետաձգվեց:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեռ 2015  թվականի նոյեմբերից էր հայտարարել, որ շուրջ 100 հազար անապահով ընտանիքներ 25-80 դոլար արժողությամբ սարքերն անվճար են ստանալու, սակայն  որոշվեց սարքեր տրամադրել 50 հազար ընտանիքների:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի հետ՝ պարզելու, թե մի քանի անգամ հետաձգված այդ գործընթացը որ փուլում է գտնվում:

«Սարքերը պատվիրված են, սպասում ենք այդ սարքերի մատակարարմանը Հայաստան: 48 733 ընտանիք արդեն ունի այդ սարքերը. եթե չեմ սխալվում, կառավարությունը լրացուցիչ 61 հազար հատկացում արեց, հիմա ընդհանուր թիվը պետք է լինի մոտ 100 հազար: Ակնկալում ենք, որ արդեն հունիսի կեսերին կլինի այդ գործընթացը»:

Սյուզի Մուրադյան




Լրահոս