Սեպտեմբերի 18-26-ը թվային հեռուստատեսային հաղորդակները մի քանի ժամով անջատվելու են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-26-ը թվային հեռուստատեսային հաղորդակները մի քանի ժամով
անջատվելու են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական
կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման
աշխատանքներն իրականացնելու նպատակով Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող
թվային հեռուստատեսային հաղորդակները հետևյալ ժամանակացույցով անջատվելու
են.

18.09.2018թ. – 07.30-09.30
19.09.2018թ. – 07.30-11.30
20.09.2018թ. – 07.30-11.30
22.09.2018թ. – 07.30-11.30
25.09.2018թ. – 07.30-11.30
26.09.2018թ. – 07.30-11.30

Նույն ժամանակահատվածում անջատվելու են նաև «Ռադիո Վան» ՍՊԸ (FM 103.1
ՄՀց) և «Ռադիո Ալֆա» ՍՊԸ (FM 104.9 ՄՀց) հեռարձակման տեխնիկական միջոցները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս