Հայկական ժամանակ. Փարքինգ սիթին գաղտնիք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը երեկ պատասխանել է “ՀԺ”-ի հարցմանը, թե ինչ համամասնությամբ են բաշխվելու վճարովի ավտոկանգառներից օգտվող վարորդների վճարած տուրքերն ու տուգանքները, եւ թե ըստ գործող պայմանագրի՝ գումարի որ մասն է մուտքագրվելու համայնքային բյուջե, որ մասը՝ ծառայություններ մատուցող “Փարքինգ սիթի սերվիսին”։
Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն Երեւան քաղաքի ավագանու 2012թ, դեկտեմբերի 25-ի որոշման, սահմանվել է, որ ավտոկայանատեղ կազմակերպելու ծառայությունների մատուցման դիմաց վճարվող պայմանագրային գինը չի կարող լինել փաստացի հավաքագրված տուրքի եւ գանձված վարչական տուգանքի հանրագումարի ոչ ավելի, քան 70 տոկոսը, ներառյալ՝ ավտոկայանատեղի կազմակերպչի բոլոր ծախսերը։ Եվ ահա “Փարքինգ սիթին”, այս որոշումը հաշվի առնելով, ներկայացրել է գնային առաջարկ ըստ որի՝ ծառայությունների դիմաց վճարվող գումարը կազմում է հավաքագրված տուրքի եւ գանձված վարչական տուգանքի հանրագումարի 70 տոկոսը։ Այսինքն, քաղաքացիների վճարած տուրքերի եւ տուգանքների 70 տոկոսն անցնելու է մասնավորին եւ միայն 30 տոկոսը՝ համայնքային բյուջե։ 70 տոկոսից 16 տոկոս հարկեր են վճարվելու։ “Փարքինգ սիթի սերվիսե ՍՊԸ-ն գաղտնիք է պահում տարվա մեջ ակնկալվող եկամուտների չափը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս