Հրապարակ. Խանդոտ ծերունին կացնահարել է կնոջն ու հարսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սեպտեմբերի 2-ին արտակարգ դեպք Է տեղի ունեցել Լոռու մարզում։ 74- ամյա Յու. Թամազյանը խանդի հողի վրա վիճաբանել Է կնոջ՝ Ձեմֆիրա Մացակյանի հետ, կացնով մի քանի հարված հասցրել վերջինիս պարանոցին, կրծքավանդակին ու մեջքին։ Ապա՝ վիճաբանությանը միջամտած հարսին ու դիմել փախուստի։ Դեպքը տեղի Է ունեցել Վանաձորի Բազում թաղամասի նրանց բնակարանում, կեսգիշերին մոտ։ “Խանդոտ” ծերունուն հայտնաբերել են երեկ, ժամը 20:00-ի սահմաններում՝ Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի բակում, սակայն, մինչ ոստիկանների կողմից հայտնաբերվելը, տղամարդը հասցրել Է նույն կացնով մի քանի տեղից կտրել երակները։
 
Կացնահարված կինն ու հարսը տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից ՞Հրապարակի՞ թղթակցին հայտնեցին, որ տուժած երկու կանայք գիշերը վիրահատվել են եւ արդեն գտնվում են հիվանդասենյակում, սակայն երկուսի վիճակն էլ ծանր Է։ Նշենք, որ առավել շատ հարվածներ Է ստացել կինը։ Այլ մանրամասներ հիվանդանոցից չհաղորդեցին։ Ըստ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների, 74-ամյա ծերունին հոգեկան խնդիրներ Է ունեցել, սակայն հոգենյարդաբանական դիսպանսերում գրանցված չի եղել”,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս