“Սա ակնհայտ ռազմավարական սխալ է եւ եւս մի կորցրած հնարավորություն”,- “168 ժամի” թղթակցի հետ զրույցում այսպես է մեկնաբանել քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Մաքսային միություն մտնելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ “Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք է հայտնել, որ Մաքսային միությանը միանալով եւ Եվրոպայի առջեւ դուռ փակելով՝ Հայաաստանը կրկին ամբողջությամբ կընկնի Ռուսաստանից կախման մեջ։ “Այս որոշմամբ աշխարհը երես է թեքում Հայաստանից”,- ասել է Ռ. Կիրակոսյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում