ՀԺ. Շտեֆան Ֆյուլեն Հայաստանում կլինի սեպտեմբերի 12-13-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“”ՀԺ” հավաստի աղբյուրների փոխանցմամբ, սեպտեմբերի 12-ին նախատեսված է Եվրամիության Հարեւանության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի այցը ՀՀ, ով վերջին շտկումները պիտի աներ ԵՄ Ասոցացման համաձայնագրում։
Այս մասին գրում է ,Հայկական ժամանակե թերթը եւ հավելում. “Մեր թղթակցի հարցին՝ ճի՞շտ է, որ սեպտեմբերի 12-ին նախատեսված էր Ֆյուլեի այցը ՀՀ եւ արդյո՞ք այն կկայանա Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո, ԵՄ գրասենյակի մամուլի պատասխանատու Անահիտ Ազատյանը պատասխանել է. “Շտեֆան Ֆյուլեն այցելելու է Հայաստան սեպտեմբերի 12-13-ին՝ մասնակցելու Արեւելյան գործընկերության անդամ երկրների նախարարական 3-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը Երեւանում”։
 Ֆյուլեի մամուլի խոսնակ Փեթեր Սթենոնը եւս մեր թղթակցին հայտնել է, որ Ֆյուլեն ՀՀ-ում կլինի սեպտեմբերի 12-ին։ Մինչ այդ ԵՄ տարբեր պաշտոնյաներ փորձում են բացատրություններ ստանալ Մաքսային միություն մտնելու ՀՀ-ի որոշման կապակցությամբ։ Այդ նպատակով այսօր Բրյուսել են մեկնելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը”,- գրում է Հայկական ժամանակը: (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս