
Թալին-Թաթուլ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում, սեպտեմբերի 4-ի երեկոյան, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ԳԱԶ-24 մակնիշի 06 ԼՍ 167 համարանիշով ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված (վարորդ Վ.Գ.):