
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, զանգվածային ծեծկռտուք և փոխհրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի գերեզմանատանը:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հայտնում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել միջինասիացի ներգաղթյալների միջև: Ծեծկռտուքին ավելի քան 500 մարդ է մասնակցել:
Ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ականատեսներին, հայտնում են, որ տասնյակ զոհեր կան: Բերման է ենթարկվել ավելի քան 50 մարդ:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գերեզմանատուն են ուղարկվել ՕՄՕՆ-ի ուժերը: