Զանգվածային ծեծկռտուք և փոխհրաձգություն Մոսկվայի գերեզմանատանը. կա մեկ զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգվածային ծեծկռտուք և փոխհրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայում Խովանսկի գերեզմանատանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ոստիկանությունում հայտնել են, որ գերեզմանատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որին 400 մարդ է մասնակցել: Նախնական տեղեկություններով, վիճաբանությունը տեղի է ունեցել գերեզմանատան սպասարկման տարածքների տեղաբաշխման պատճառով:

Նշվում է, որ ծեծկռտուքի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, մի քանի մարդ վիրավոր է:

Life.ru-ի փոխանցմամբ՝ ականատեսները հայտնել են մեկ զոհի մասին:




Լրահոս