
Կարեն Թամազյանը նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար: ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 5-ին հաստատեց Կ. Թամազյանի թեկնածությունը: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ Կ. Թամազյանը հաղթել է քաղծառայության հայտարարած մրցույթում, եւ եղել է այդ մրցույթի միակ մասնակիցը: