Մոսկվայում ստորագրված փաստաթղթերը արտահայտում են Հայաստանի շահերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՕԵԿ քաղխորհուրդը կարծում է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթղթերը արտահայտում են Հայաստանի Հանրապետության շահերը, համահունչ են երկրի ազգային անվտանգության հռչակված գերակայություններին: Այս մասին նշվել է սեպտեմբերի 4-ին, ՕԵԿ քաղխորհորդի հերթական նիստի ժամանակ, որտեղ անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու, անվտանգության, տարածաշրջանային գործընթացների, հայ-ռուսական տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներին առնչվող հարցերին:
ՕԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը քաղաքական խորհրդին հանգամանորեն ներկայացրել է Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է կատարել նաև իր կողմից  ունեցած երկկողմ հանդիպումներին:
“Հայաստանին և Մաքսային միության անդամ երկրներին միավորում է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` որպես ռազմաքաղաքական կարևորագույն դաշինք, որը Հայաստանի անվտանգության ապահովման գործում ունի առանցքային դերակատարում:
Միաժամանակ ՕԵԿ քաղխորհուրդը ընդգծում է, որ Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ ՀՀ համագործակցության խորացման գործընթացին:
Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը դիտարկելով Հայաստանի քաղաքական գերակայություններից մեկը` քաղաքական խորհուրդն ընդգծում է, որ դրանք էական նշանակություն են ունեցել երկրում ժողովրդավարական բարեփոխումները առաջ մղելու գործում և կարևորում է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդարադատության և այլ ոլորտներում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների շարունակականության ապահովումն ու առաջիկայում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:
Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք այլ խնդիրներին, ինչպես նաև կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպական հարցերին”,-ասված է ՕԵԿ հաղորդագրության մեջ:




Լրահոս