Կրակել են վագոն տնակի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 30-ին, ժամը 23.45, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից  ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել 1967 թ. ծնված Գուրգեն Կ.-ն և հայտնել, որ 4-րդ սովխոզում գտնվող իր վագոն տնակի վրա կրակել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը հանդամասում  անզգուշաբար կրակել է Գուրգեն Կ.-ի վագոն-տնակի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են տնակի պատերը և զգեստապահարանը:  Զննությամբ տնակի պատի մեջ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի  որսորդական ողորկափող հրազենի կապարե գնդակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ օգոստոսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 1951 թ. ծնված Մանուկ Գ.-ն  երկփողանի որսորդական հրացանից  կրակել է իր վրա հարձակված թափառող շներից պաշտպանվելու նպատակով, որի ժամանակ գնդակը դիպչել է Գուրգեն Կ.-ի վագոն-տնակին և պատճառել գույքային վնաս:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս