Կառավարությունն արգելեց “Սփայս” տեսակի դիզայներական թմրամիջոցները Հայաստանում։ Խոսքը, մասնավորապես, համաշխարհային թմրաբիզնեսում “Սփայս” անվամբ հայտնի թմրամիջոցի մասին է:
Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն է ստացել ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի “Սփայս” անվամբ դիզայներական թմրամիջոցները և համանման նյութերը ներառել ՀՀ տարածքում արգելված թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ցուցակ: