Այսօր լուրեր տարածվեց, որ հակառակորդը կրակել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վրա։ Ռազմինֆոն կապվեց գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանի հետ։ Վերջինս հաստատեց տեղեկությունը, նշելով. “Երեկ երեկոյան 17։30-18։30-ի սահմաններում կրակեցին։ Բացի այն, որ բեռնատար մեքենային կպավ, գնդակներից վնասվել է նաև գյուղի դպրոցի պատուհանը”,- նշեց գյուղապետ Մանվել Կամենդատյանը։
Նույն գյուղի բնակիչ Հայկազ Վարդանյանն էլ նշեց, որ հատկապես վտանգավոր է գյուղի կենտրոնը։ “Անընդհատ էլ կրակում են էլի ԴՇԿ-ով”- նշեց Վարդանյանը։
Նշենք, որ Երեկ՝ սեպտեմբերի 4-ին՝ վաղ առավոտից, ադրբեջանական կողմից շարունակաբար խախտվում էր հրադադարի ռեժիմը Մովսես ու Այգեպար գյուղերի ուղղությամբ։ Կեսօրին մոտ կրակն ավելի ինտենսիվ է դարձել, վնասվել է մեկ քաղաքացիական մեքենա, և հայկական կողմը հարկադրվածն է եղել պատասխան կրակով լռեցնել ադրբեջանցիներին։ Սահմանում լարվածության ողջ պատասխանատվությունն ադրբեջանական կողմի վրա է։