
Անհայտ ահաբեկիչներն այսօր մահափորձ են կատարել Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մոհամեդ Իբրահիմի դեմ: Այլ տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել նախարարի տանը: Տեղի ունեցածի հետևանքով նախարար չի տուժել, վիրավորվել է 4 քաղաքացի: Մահափորձի պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել: Հետաքննողները ենթադրում են, որ դեպքը “Ալ Քաիդա”-ի ծրագրածն է եղել: