Բոլորն անխտիր ուզում են, որ Արցախի ճանաչումը կայանա. Արտաշես Գեղամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես ավելի լավատեսորեն եմ այս քննարկմանը մոտենում, ուզում եմ շնորհակալություն հայտնել Փոստանջյանին և Բագրատյանին, որ մենք իրենց ելույթներով գալիս ենք ապացուցելու, որ Հայաստանում զարգանում է ժողովրդավարությունը: Եվ սա շատ կարևոր է, որ այս քննարկումից ժամեր անց Վիեննայում հանդիպում կունենա:

Այսօր խորհրդարանում Արցախի ճանաչման մասին հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը: «Մենք արձանագրենք ամենակարևոր փաստերից մեկը. բոլորն անխտիր կարգով ուզում են, որ Արցախի ճանաչումը կայանա, ուղղակի մեր մոտեցումներն են տարբեր: Վաղը, մյուս օրը, անպայման սա լուսաբանվելու է ադրեբաջանական կայքերի կողմից, և մեր մեսսիջը պետք է լինի այն, որ միասնական կարծիք կա, ուղղակի մոտեցումներն են տարբեր»,- ընդգծեց նա:




Լրահոս