Մայիսի 17-ին, ժ.18:30-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի կունենա «Արվեստ էքսպո-2016» միջազգային 2-րդ ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպել է հայրենադարձ նկարիչ Վագո Արմենո Խախամյանը (հասցեն՝ Փ. Բյուզանդի փող., 1/3, Վերնիսաժի հարևանությամբ, տնօրեն՝ Էդվարդ Բալասանյան):
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նկարիչներ Վագո Արմենո Խախամյանը և Վլադիմիր Գրիգորյանը (Ղազախստան):
Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին, որին կմասնակցեն 40 նկարիչ՝ աշխարհի 18 երկրից: Կներկայացվեն ավելի քան 100 աշխատանք՝ գունանկարներ, գծանկարներ, կոլաժներ, քանդակներ, կերամիկա, լուսանկարներ, խառը տեխնիկա, կարճ ֆիլմեր և այլն: