Զինծառայողների ընտանիքներին տրվող օժանդակության հարցը՝ ԼՂՀ ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ի տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Պետական բյուջեի 2015թ. կատարողական հաշվետվություններով հանդես են եկել առողջապահության և սոցաիալական ոլորտի պատասխանատուները:

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ներկայացրել է ոլորտի 2015թ.-ի կատարողականը, որի համաձայն, պետական բյուջեից բնագավառին է ուղղվել  5մլրդ 750մլն դրամ, կատարողականը՝ 5 մլրդ 499,8 դրամ կամ նախատեսվածի 95,6%-ը:

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ ոլորտին է հատկացվել 20մլրդ 761մլն 292հազ դրամ, կատարողականը՝ 19 մլրդ 228 մլն 863 հազ դրամ կամ՝  նախատեսվածի 92,6%- ը:

ԱԺ պատգամավորները կառավարության լիազոր ներկայացուցիչներին են առաջադրել հանրապետություն ներկրվող դեղորայքի որակին, առողջապահության բնագավառում իրականացվող կադրային քաղաքականությանը, ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող սոցիալական օժանդակությանը և բնակչության կենսաթոշակային համակարգին վերաբերող  հարցեր:

ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների հանձնաժողովային քննարկումները կշարունակվեն նաև մայիս 17-ին:

ԼՂՀ ԱԺ




Լրահոս