ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Այս շապիկով քաղաքացիները սկսել են շատանալ մայրաքաղաք Երեւանում: Իսկ թե երբ է այդ օրը, դեռ այդպես էլ չի ուրվագծվում:

 

 

 
ՀԱՐՑ. Կուտակային կենսաթոշակի բաղադրիչի համակարգն ազդո՞ւմ է 1975թ. ծնված անձանց վրա, որոնք երկարամյա ծառայության կամ հաշմանդամության թոշակառուներ են:

Անանիա Հարությունյան (57 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների» մասին ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում՝
1) 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, 2) մինչեւ 1974թ. ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե Օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, 3) ինքնազբաղված անձինք՝ անկախ տարիքից, ովքեր Օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ որպես 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատող, նոտար, անհատ ձեռնարկատեր երբեւիցե կատարել են սոցիալական վճար:
Այսինքն՝ անկախ աշխատանքային կենսաթոշակ ստանալու հանգամանքից, եթե անձը սոցիալական վճար կատարող է, նա Օրենքով սահմանված կարգով ունի կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված անձանց աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են ՀՀ օրենսդրությամբ չարգելված աշխատանքային եւ այլ գործունեության՝ մինչեւ 2014թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները, բացառությամբ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու դեպքի:
Ելնելով ասվածից` եթե անձը վերոնշյալ հիմքերով հանդիսանում է սոցիալական վճար կատարող եւ միաժամանակ ստանում է աշխատանքային կենսաթոշակ, ապա նրա՝ 2014թ. հունվարի 1-ից հետո ունեցած աշխատանքային ստաժը աշխատանքային կենսաթոշակի, այդ թվում՝ երկարամյա ծառայության, հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս, վերահաշվարկելիս հաշվի է առնվում միայն կենսաթոշակառուի անձնական գործակցի հաշվարկումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ավանդատուն մահացել է նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց եւ գումարը համապատասխան մարմնին փոխանցվելուց հետո, ապա փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին՝ նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որոնք են երեխային դպրոց չընդունելու կոնկրետ պատճառները: Ո՞ր դեպքերում տնօրինությունը կարող է երեխային չընդունել դպրոց:

Անահիտ Պողոսյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց՝ ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ:
Սպասարկման տարածքից դուրս բնակվող եւ տվյալ հանրակրթական դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ: Մնացած դեպքերում հանրակրթական դպրոցի սպասարկման տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Երեւանում գործում է 273 հանրակրթական հաստատություն, որոնցից 235-ը պետական են (այդ թվում՝ 216-ը՝ ընդհանուր հանրակրթական, 6-ը՝ մասնագիտացված հանրակրթական եւ 13-ը՝ հատուկ հանրակրթական), իսկ 38-ը՝ ոչ պետական (այդ թվում՝ 37-ը՝ ընդհանուր հանրակրթական եւ 1-ը մասնագիտացված հանրակրթական):




Լրահոս