Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, ով կալանավորվել է շորթման մեղադրանքով, միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան կալանքի որոշումը խափանման այլ միջոցով փոխելու:
Մեզ հայտնի դարձավ, որ միջնորդությունը մերժվել է:
Հիշեցնենք, որ լրատվականի տնօրենն ու նրա օգնականը` Վարդուհի Գիշյանը, ձերբակալվել են կաշառք վերցնելու պահին: Իսկ նրանց դեմ հաղորդում է ներկայացրել Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով այսօր պետք է ցուցմունք տար Հատուկ քննչական ծառայությունում:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ըստ պաշտոնական հաղորդագրության` լրատվականի ներկայացուցիչները պատգամավորից գումար են շորթել` սպառնալով հակառակ դեպքում հրապարակել իրենց հայտնի դարձած ինֆորմացիան: