«Անալիտիկ»-ի Անին ամսական 1 մլն դրամ գնահատեց հայ զինվորի արյունն ու ազգի արժանապատվությունը. Տիգրան Ուրիխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմաթիվ մարդկանց «շանտաժի» ենթարկած, շորթման համար ձերբակալված սրբապիղծ Անի Հովհաննիսյանը երեկ կալանավայրիցհերթական զառանցանքն էր հրապարակել հենց այն  «Անալիտիկ» կայքում, որով շորթում էր մարդկանց, ծախում էր զոհված զինվորներիարյունը, բանակի պատիվն ու ազգի արժանապատվությունը:

Ս/թ սեպտեմբերի 27-ին  ՀՀ հատուկ քննչական ծառայություն է փոխանցվել այն ձայնագրությունը, որում «Անալիտիկ»-ի աշխատակիցըամսական  մեկ միլիոն դրամ է պահանջում «ՎՏԲ» բանկի աշխատակցից, որպեսզի այդ կայքը այլևս չգրի «ՎՏԲ» -ի  «ադրբեջանականծագման», հակահայկական գործունեության ու հայ զինվորների սպանության մասին:

Փոխանցվել է նաև բանկի ներկայացուցչիձայնագրված հայտարարությունը: Ահա այս և իր այլ անբարոյական արարքները կոծկելու նպատակով է այդ իգական սեռի սրբապիղծըզրպարտություններ տարածում պատգամավոր Ուրիխանյանի հասցեին, որին փորձում էր շորթման հերթական զոհ դարձնել, սակայնձերբակալվեց: Հետաքրքիրն այս պատմության մեջ այն է, որ կալանքի տակ գտնվող այդ սրբապիզծը իրավապահների աչքի առաջշարունակում է այդ նույն «Անալիտիկ» կոչված հանցագործության գործիքով լկտի զրպարտություններ ու վիրավորանքներ տարածելպատգամավորի հասցեին:

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ




Լրահոս