Հրապարակ. Հայաստանը պատրաստ է սիրիահայերի նոր հոսքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե Սիրիայում լարված իրավիճակին զուգահեռ շարունակում է հրատապ մնալ սիրիահայերի տարհանման հարցը:
Նշենք, որ մինչեւ սիրիական կոնֆլիկտի սկսվելը, պաշտոնական տվյալներով, Սիրիայում եղել է մոտավորապես 80 հազար սիրիահայ, այս պահի դրությամբ, սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանի տվյալներով, Սիրիայում 50 հազար սիրիահայ կա: Նրա խոսքով, հայաստանյան որոշ կազմակերպություններ, սիրիահայ եկեղեցական ու համայնքային կառույցներն այս պահի դրությամբ զբաղված են հենց սիրիահայերի  խնդիրներով: Փորձում են անել ամեն ինչ, որ խուճապ չառաջանա:
Սիրիահայերի տարհանումը ներկա պահին բարդացել է այն առումով, որ Սիրիայում փակ են օդային եւ ցամաքային ճանապարհները: Կան տեղեկություններ, սակայն, թե Սիրիայում այնքան սրված է վիճակը, որ շատ ընտանիքներ անգամ ինքնաթիռի տոմսի գումար չունեն, որպեսզի հեռանան այնտեղից:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս