Ժողովուրդ.Բիլայնի աշխատակիցները ծեծի են ենթարկել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հյուսիսային պողոտայում գտնվող “Բիլայն” ընկերության աշխատակիցները հանկարծակի վիճաբանության մեջ են մտել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու հետ։ Վեճը շարունակվել է փողոցում, որտեղ “Բիլայն”-ի աշխատակիցները ծեծի են ենթարկել նշված քաղաքացուն։
 
Արդյունքում նա լուրջ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին “Ժողովուրդ”-ի այս տեղեկությունը՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն”,-գրում է թերթը
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս