Հրապարակ. ԲՀԿ-ն էլ է երկու թեվի բաժանվել Մաքսային միության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե ԲՀԿ-ն առաջիկա օրերին նիստ կհրավիրի, որտեղ օրակարգային գլխավոր հարցը լինելու է Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի “անակնկալ” որոշումը: ԲՀԿ-ում պետք է այս առիթով պաշտոնական դիրքորոշում արտահայտեն, սակայն այժմ դժվար է ասել, թե այն ինչպիսին կլինի:
Այստեղ վրդովված են Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումից, որի արդյունքում իրենք զրկվեցին իրենց ռուսաստանահաճո դիրքորոշումները եւ Մաքսային միությանն անդամակցության ճանապարհին կատարած տիտանական աշխատանքը ցուցադրելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը Մոսկվայում այդ որոշումը հնչեցնելու հաջորդ իսկ օրը հայտարարել էր. “Սերժ Սարգսյանը չի խորհրդակցել երկրի խորհրդարանի հետ, չի խորհրդակցել հիմնական քաղաքական ուժերի, այդ թվում` ոչ կոալիցիոն եւ ընդդիմադիր ուժերի հետ”:
ԲՀԿ-ում եւս այս հարցի շուրջ երկու թեւ կա. եթե  հիշում եք՝ ԲՀԿ-ն վերջին մեկ տարում ակտիվորեն պատվիրակություններ էր գործուղում Եվրասիական միությանն ուղղված կոնֆերանսներին մասնակցելու: Ի դեպ ուշագրավ է, որ մինչ Սերժ Սարգսյանը Մոսկվայի ճանապարհին էր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ֆիզկուլտինստիտուտում խոսեց  հայ-ռուսական հարաբերությունների մասին եւ մեծ ջերմությամբ շեշտեց դրանց կարեւորությունը՝ բերելով մի շարք հիմնավորումներ: Ոմանք ենթադրում են, որ Ծառուկյանը գիտեր Սերժ Սարգսյանի մտադրության մասին եւ որոշել էր առաջ ընկնել ու ժեստ անել Պուտինին:




Լրահոս