
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի կարգավորման հարցով քննարկում է անցկացնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
«Մոգերինին հանդիպում է անցկացնում Սարգսյանի և Ալիևի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳՆ ղեկավարների հետ երկու երկրների նախագահների խորհրդակցությունների նախաշեմին»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը: