Ոստիկանությունը հետաքննում է ակտիվիստներին ծեծի ենթարկելու գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 5-ին` ժամը 22:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1976 թ. ծնված Սուրեն Ս.-ն և հայտնել, որ Երևանի Տեր-Գաբրիելյան և Ե. Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել և ծեծի են ենթարկել իրենց:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, ժամը 23:20-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ,պոլիտրավմաե ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1971 թ. ծնված Հայկակ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Ե. Կողբացու փողոցի թիվ 2 շենքի բակում:
Ժամը 23:25-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ “պոլիտրավմա” ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սուրեն Ս.-ն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս