Փրկարարները բացել են փակ դուռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել,որ Երևանի Դավիթաշեն 1թաղամասի 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն: Հրշեջ- փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը վնասվել է, քաղացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը:




Լրահոս