Ավտովթար Նոր Նորքի 4-րդ զանգվածում. կա 3 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում, Գյուլիքեխվյան փողոցի թիվ 42 շենքի մոտ, սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան, իրար են բախվել “ՎԱԶ-2107” եւ “Ֆոլքսվագեն” մակնիշի ավտոմեքենաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները եւ “Ֆոլքսվագեն”-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս