Նիդեռլանդների ոստիկանությունն աշխատանքի է վերցրել առնետներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նիդեռլանդների ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ներգրավել է առնետներին։
 
Ինչպես հայտնում է Euromag-ը՝ Euronews-ին հղումով, Ռոտերդամում առնետներին օգտագործում են վառոդի հետքեր հայտնաբերելու համար։ Ոստիկաններն ասում են, որ այս կրծողների մոտ շատ լավ զարգացած է հոտառությունը, ինչն օգնում է ավելի հեշտ ու արագ գտնել հրազեն կրող կասկածյալներին։
 
Նման արտառոց մեթոդի արդյունավետությունը, ըստ տեղի փորձագետների, կազմում է 95-100%։
 




Լրահոս