Շղթայական ավտովթար ու վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում, սեպտեմբերի 5-ին, ժամը 17.50-ի սահմաններում, “Ֆոլքսվագեն” մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված “Մերսեդես” մակնիշի երկու ավտոմեքենաների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով “Մերսեդես”-ներից մեկը առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ապա առջեւի մասով բախվել նույն վայրում կայանված “Կիա” մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է առջեւում կայանված  “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց: Կատարվում է քննություն:




Լրահոս