
Ես, միանշանակ, դա համարում եմ դրական քայլ և պետք է արժանին մատուցել կազմակերպիչներին: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Հանդիպումն ինքնին այդ ծանր պատերազմական օրերից հետո դրական ֆոն է ապահովում ողջ գործընթացների վրա: Բնականաբար, հայկական կողմը երբեք կողմնակից չի եղել խնդիրը պատերազմով լուծելուն: Կարծես թե առանց առարկությունների պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտադիտարկման սարքերի տեղադրման: Այստեղ ամենակարևորը համարում եմ այդ սարքերի տեղադրումը, որն ամենակարևոր գործիքը կարող է դառնալ: Այդ սարքերի տեղադրումը Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով նաև որոշակի առումով սահմանի գծում է և դա ընդունվում է կողմերի կողմից, այսինքն ադրբեջանական կողմը ստիպված կլինի այդ սահմանագծով դե ֆակտո ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնությունը», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում