ՄԻՊ գրասենյակը կազմակերպում է դասընթաց Մանկատան շրջանավարտների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՍՕՍ մանկական գյուղեր կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է դասընթաց Մանկատան շրջանավարտների համար, որի նպատակն է մանկատան շրջանավարտներին ներկայացնել խնամքի հաստատություններում մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:
Վերապատրաստումից հետո մանկատան շրջանավարտները կներգրավվեն Պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի մեջ:Դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 9-ից 10-ը ,Աղվերանե հյուրանոցում “ետադարձ հայացք դեպի մանկատուն” ծրագրի շրջանակներում:




Լրահոս