ԼՂ հարցով փոխզիջումը հնարավոր է. ՌԴ Դաշնային Խորհուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով Վիեննայում կայացած բանակցությունները վկայում են այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են համաձայնության գալ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնային Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այդ կոնֆլիկտում բացարձակ ճշմարտություն գոյություն չունի: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է փոխզիջումներ փնտրել: Ընդ որում, այնտեղ, որտեղ կողմերը դժվարանում են փոխզիջումների գնալ, պետք է օգնության հասնեն անկախ միջնորդները»,-ՌԴ ԴԽ կայքի իր բլոգում գրել է սենատորը:

«Ռուսաստանին պետք է ոչ թե կողմերից մեկի հաղթանակը, այլ կայուն, երկու կողմերին ձեռնտու խաղաղություն, որը կբացառի ուժային կարգավորման ցանկացած հնարավորություն»,-նշել է Կոսաչևը:

Ռուսաստանի Դաշնային Խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարը հիշեցրել է, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման պարամետրերը:




Լրահոս