ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ մայրաքաղաք Երեւանի դպրոցներում կրթություն ստանալու համար «գլուխ են կոտրում», ծանոթներ ճարում՝ «պրիստիժնի» դպրոցում սովորելու համար, Հայաստանի գյուղական որոշ համայնքներում դպրոցները պարզապես փակվում են: Ինչպես ցույց տվեցին «Ժողովուրդ»-ի հարցումները, մեկ տասնյակից ավելի գյուղերում սեպտեմբերի մեկը սովորական, ոչնչով չտարբերվող օր է եղել, քանի որ որոշ գյուղերում դպրոց, որոշներում էլ գրեթե աշակերտ չկա: Օրինակ, Սյունիքի մարզի 35 բնակիչ ունեցող Շրվենանց համայնքն արդեն չորս տարի է, ինչ դպրոց չունի: Համայնքապետ Արմինե Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ցավում եմ, բայց այս պահին գյուղի միակ երեխան իմն է: Նա էլ Կապանի դպրոց է հաճախում»: Իսկ Արագածոտնի մարզի 60 բնակիչ ունեցող եզդիաբնակ Օթեւան համայնքում էլ երկու տարի է, ինչ աշակերտների բացակայության պատճառով դպրոցը փակվել է: Իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ խոսում է մարզերի համաչափ զարգացման մասին:




Լրահոս