ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր շրջանավարտները կարող են հավակնել մեդալի: Ովքե՞ր իրավունք ունեն ստանալու այն:
Իրինա Հարությունյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Իրինա Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 8-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ (ստացել են գերազանցության վկայական), 9-րդ եւ 10-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկանում գնահատվել են «5»:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պաշտոնական թվերի համաձայն՝ շրջանավարտների թիվը նվազել է. օրինակ՝ Շիրակի մարզում նախորդ՝ 2014-15 թվականներին եղել է 2346 շրջանավարտ, իսկ այս տարի՝ 2260: Նրանցից 1139-ը մարզային ենթակայության դպրոցների շրջանավարտներն են, մյուսներն ավագ դպրոցների եւ վարժարանների սաներ: Ինչպես անցած տարի, այս տարի եւս միասնական քննության մասնակցության ամենամեծ թիվը հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա եւ անգլերեն առարկաներից է, իսկ միասնական քննության մասնակցության նվազագույն՝ 12 դիմորդը՝ ֆրանսերենից: