
ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մասնակցել է շաբաթ օրը տեղի ունեցած քննարկմանը, որը կազմակերպել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք` քննարկումը նպատակ ունի առաջարկություններ ներկայացնել և քննարկել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարելու համար:
ArmLur.am-ի հետ զրույցում Լ. Սարգսյանը նշեց, որ վարչապետի ելույթում հնչած մտքերը բազմիցս են եղել, նման հայտարարություններ նույնպես հնչել են, և կարևորը դրանց կատարումն է, քանի որ երկրում իրավիճակ է փոխվել: «Ես քննարկմանը լրջություն տեսա և ուզում եմ հավատալ, որ այդ լրջությունը թատերականացված չէր: Ես լրջություն տեսա և մտահոգություն», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: